Նորություններ
26 Հունվարի 2010
Դիմում Խաղաղության կորպուսի կամավոր հյուրընկալելու համար
Հայաստանում Խաղաղության կորպուսի ∕ԽԿ ∕ գործունեությունը մեկնարկել է 1992 թվականից` ազատ շուկայական տնտեսություն անցկացնելու ՀՀ կառավարության խնդրանքին ի պատասխան: Համայնքի և բիզնես զարգացման ∕ՀԲԶ ∕ ծրագիրը նպատակ ունի տեղական կազմակերպությունների, գործող բիզնեսների ու համայնքի անդամների ծառայությունների որակի բարձրացման միջոցով մեծացնել համայնքի կենսամակարդակը բարելավելու հնարավորությունները և համագործակցության ցանց ստեղծելով համատեղ օգտագործել տեղեկատվությունն ու առկա ռեսուրսները:
ՀԲԶ ծրագրի նպատակներն են`
1. Տեղական բիզնեսները, պետական և համայնքային կազմակերպությունները, շահագրգիռ անհատները` հատկապես երիտասարդներն ու կանայք, կմեծացնեն տեղական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու իրենց հնարավությունները` սովորելով և կիրառելով բիզնեսի վարման նոր օրինակներ:
2. Բիզնեսները, ոչ-պաշտոնական համայնքային խմբերն ու համայնքի կողմից ձևավորված կազմակերպությունները (ներառյալ համայնքապետարաններն ու ՀԿ-ները) կծառայեն իրենց համայնքներին կազմակերպչական, թիմային աշխատանքի և առաջնորդության հմտությունների արդյունավետ կիրառման շնորհիվ:
3. Համայնքի կողմից ձևավորված կազմակերպությունները, համայնքապետարանները,
ՀԿ-ները, բիզնեսներն ու ոչ-պաշտոնական համայիքային խմբերը արդյունավետ կծառայեն իրենց համայնքներին` զարգացնելով հաղորդակցական հմտություններն ու համագործակցելու ցանցը ինչպես համայնքում, այնպես էլ համայնքից դուրս:
Ներկայումս, ՀԶԲ ծրագրի շրջանակներում թվով 20 կամավոր է ծառայում Հայաստանի տարբեր մարզերում, հետևյալ հիմնական բնագավառներում` 1. ՓՁ զարգացում, 2. ՀԿ զարգացում, 3. ԻՏ զարգացում: Ամերիացի կամավորները հիմնականում իրականացնում են բիզնես խորհրդատվություն, օժանդակում են հասարակական կազմակերպությունների զարգացմանը, անցկացնում մարքետինգային ∕ բիզնես դասընթացներ, կառավարման դասընթացներ և այլն: Կամավորներն ունեն հարուստ աշխատանքային փորձ ու հմտություններ: Նրանք աշխատել են տարբեր ոլորտներում.
• ՓՄՁ զարգացում
• Որակի ապահովում և սպասարկում
• Նորաստեղծ բիզնեսների զարգացում
• Ապրանքաշրջանառություն
• Համակարգչային ծրագրավորում, վեբ դիզայն
• Ֆինանսների կառավարում
• Մենեջմենթ
• Ինֆորմացիոն տեխնոլոգիաների աջակցություն
• Շուկայի ուսումնասիրություն ∕հետազոտում և տվյալների վերլուծություն
• Տնտեսական վերլուծություն
• Միջազգային առևտրի կազմակերպում
• Ռեգիոնալ վերահսկում
• Հարկերի կառավարում ∕ հաշվապահություն
• Միկրոձեռներեցության զարգացում
• Սպասարկման ոլորտ
• Ռադիո հեռարձակում
Կամավորները նշանակվում են նախապես ընտրված տեղական կազմակերպություններում որպես առաջնային աշխատատեղ ∕երկու տարի ժամկետով∕, որտեղ, կազմակերպության հետ համատեղ, ԽԿ կամավորները մշակում և իրականացնում են համայնքի զարգացմանը ուղղված գործողություններ ∕ ծրագրեր: ԽԿ կամավորներն իրականացնում են նաև երկրորդական ծրագրեր համայքում գործող այլ կազմակերպությունների ու անդամների հետ:
Ստեփան Սհոյան, ՀԲԶ ծրագրերի ղեկավար
հեռ. 091-409643,524450 ∕ ներքին 202 ∕
sshoyan@am.peacecorps.gov
Նիկոլաս Բրունո
Ծրագրերի և վերապատրաստումների բաժնի ղեկավար
nbruno@am.peacecorps.gov