Նորություններ
02 Փետրվարի 2010
Քաունթերփարթը հրատարակում է Սիվիկուս Քաղաքացիական հասարակության ինդեքսի շրջանակում իրականացված երկրորդ դեպքի վերլուծությունը
Քաունթերփարթը հրատարակում է Սիվիկուս Քաղաքացիական հասարակության ինդեքսի շրջանակում իրականացված երկրորդ դեպքի վերլուծությունը
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն (ԿՍՊ) առնչվող դեպքի վերլուծությունը բացահայտում է, որ մասնավոր սեկտորի և քաղաքացիական հասասարակության կազմակերպությունների միջև առավել երկարաժամկետ համագործակցության կարիք կա:
Ներկայումս Քաունթերփարթը ԱՄՆ ՄԶԳ անմիջական օժանդակությամբ իրականացնում է Սիվիկուս քաղաքացիական հասարակության ինդեքս ծրագիրը, որի շրջանակներում կատարվել է հինգ դեպքի վերլուծություն: Դրանցից երկրորդը, որը կոչվում է ԿՍՊ - Գործունեության նոր շրջանակ, գտնում է, որ շահույթ հետապնդող և քաղաքացիական հասարակության հարաբերությունները արդյունավետորեն չեն կիրառվում Հայաստանում ԿՍՊ նախաձեռնությունների իրականացման համար: Դեռ ավելին, մասնավոր սեկտորը վերապահումով է վերաբերվում շատ ԿՍՊ-ների ունակություններին ու վստահելիությանը: Վերլուծությունը ենթադրում է, որ մասնավոր ընկերությունները պետք է ներգրավվեն շահույթ չհետապնդող սեկտորի իրենց պաշտոնակիցների հետ առավել սերտ և երկարաժամկետ հարաբերությունների մեջ: Այս դեպքի վերլուծության ներկայացման տեսագրությունը հայերեն դիտելու համար սեղմեք
այստեղ, անգլերեն լեզվով դիտելու համար`
այստեղ: Ամբողջական տեքստը կարդալու համար հետևեք
հղումին:
Հետևեք մեզ առաջիկա շաբաթների ընքացքում` մնացած երեք դեպքերի վերլուծությունններին ծանոթանալու համար: