Նորություններ


12 Փետրվարի 2010

Քաունթերփարթը հրապարակում է Սիվիկուս Քաղաքացիական հասարակության ինդեքսի շրջանակում իրականացված երրորդ դեպքի վերլուծությունը


Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների /ՔՀԿ/  հաշվետվողականությանն առնչվող դեպքի վերլուծությունը որպես կանխավարկած առաջարկում է, որ այս կազմակերպություններն առավել հաշվետու են ֆինանսավորող կազմակերպություններին, քան իրենց իսկ շահառուներին:

Սակայն վերլուծությունը բացահայտեց, որ այս կազմակերպությունները  իրանց շահառուներին համարում են ամենակարևոր օղակը: Չնայած ՔՀԿ հիմնականում գիտակցում են  դեպի շահառուները հաշվետվողականության կարևորությունը, որոշ խնդիրներ, որոնք բացահայտվել են վերլուծության ժամանակ, մնում են չլուծված. օրինակ նրանք ավելի կանոնավոր կերպով հաշվետու են դոնորին քան շահառուին, շահառուին տրամադրվում է հաշվետվություն ծրագրված գործողությունների, բայց ոչ ֆինանսների կամ կատարված աշխատանքի որակի վերաբերյալ: Դեպքի վերլուծությունն առաջարկում է մշակել հաղորդակցման ավելի լավ ռազմավարություն, ընդլայնել շփման ցանցը, ինչպես նաև առաջարկում է դոնորներին և ռազմավարական, և ֆինանսական տեսակետից ավելի ակտիվ կերպով աջակցել ՔՀԻ հաշվետվողականության խթանմանը դեպի իրենց շահառուները:
Այս դեպքի վերլուծության ներկայացման տեսագրությունը հայերեն դիտելու համար սեղմեք այստեղ, անգլերեն լեզվով դիտելու համար` այստեղ: Ամբողջական տեքստը կարդալու համար հետևեք հղումին:

Հետևեք մեզ առաջիկա շաբաթների ընթացքում` մնացած երկու դեպքերի վերլուծությունններին ծանոթանալու համար:
<<< դեպի ետ