Նորություններ


24 Փետրվարի 2010

2010թ. Փետրվարի 18-ին Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակից մի խումբ ուղևորվեց դեպի Ստամբուլ, Թուրքիա` Թուրքիայի Երրորդ Սեկտորի Հիմնադրամի կամ TUSEV-ի հետ երկօրյա աշխատանքային հանդիպման


2010թ. Փետրվարի 18-ին Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակից մի խումբ ուղևորվեց դեպի Ստամբուլ, Թուրքիա` Թուրքիայի Երրորդ Սեկտորի Հիմնադրամի կամ  TUSEV-ի հետ երկօրյա աշխատանքային հանդիպման: Ուղևորությունը ԱՄՆՄԶԳ և Տարածաշրջանային Համագործակցության Սևծովյան ֆոնդի աջակցությանբ իրականցավող Անդրսահմանային Համագործակցության Նախաձեռնություն ծրագրի առաջին գործողությունն էր: Այս ծրագիրը հանդիսանւում է CIVICUS Քաղաքացիական Հասարակության Ինդեքսի /ՔՀԻ/ շարունակությունը: ՔՀԻ-ն հետազոտություն/գործողություն ծրագիր է, որ գնահատում է քաղաքացիական հասարակության առկա իրավիճակը տվյալ երկրում: Քաունթերփարթի հայաստանյան գրասենյակը իրականացնում է ՔՀԻ ծրագիրը Հայաստանում, իսկ TUSEV-ը` Թուրքիայում: Համագործակցության ծրագրի նպատակն է թուրքական և հայկական քաղաքացիական հասարակությունների համեմատումը, նմանությունների և տարբերությունների վեր հանումը և սահմանի երկու կողմերում գտնվող կազմակերպությունների հետագա համագործակցության համար հնարավորությունների ստեղծումը:

Սեղմեք այստեղ` Ստամբուլից տեսագրված թարմությունները դիտելու համար և մնացեք մեզ հետ` նոր տեղեկություններ ստանալու համար:
<<< դեպի ետ