Հաջողված Պատմությունների Պաստառներ | Հաջողված Պատմությունների Ձայնագրություններ

Հաջողված Պատմություններ


01 Հունիսի 2010

Քաղաքացիական հասարակության միջազգային համագործակցության նախաձեռնություն համատեղ սեմինարը հիմք է նախապատրաստում հայկական ու թուրքական կազմակերպությունների համագործակցության համար


2010թ. ապրիլի 8 Թուրքիայի Երրորդ սեկտորի հիմնադրամը (ԹԵՍՀ) և Քաունթերփարթ Հայաստանը անցկացրին Քաղաքացիական հասարակության միջազգային համագործակցության նախաձեռնության երկրորդ միջոցառումը (ՄՀՆ): Քաունթերփարթը Թուրքիայի ՔՀԻ իր  գործընկերներին ընդունեց Երևանում կազմակերպված Նախաձեռնության համատեղ սեմինարի ընթացքում, որը հնարավորություն ընձեռեց Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին երկխոսության մեջ մտնել, համեմատել երկու երկրների Քաղաքացիական հասարակության ինդեքս (ՔՀԻ) տվյալները, քննարկել ընդհանրություններն ու տարբերությունները, հայտնաբերել համագործակցության նոր ոլորտներ ու սովորել մեկը մյուսից:

2 (medium)Սեմինարի ավարտին Թուրքիայի ու Հայաստանի հետազոտական տվյալների համեմատական նկարագիրը ներկայացվեց Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ-ներ), Հայաստանի Խորհրդատվական Հանձնախմբի (AC)  անդամներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Եթե վերոնշյալ տվյալները քննարկվել էին Քաունթերփարթի և ԹԵՍՀ կողմից Ստամբուլ կատարված առաջին աշխատանքային այցի ընթացքում, ապա այս անգամ ներկայացվեցին և համեմատվեցին  ավելի որակական տվյալներ, և երկու կողմերի միջև երկխոսություն ծավալվեց: Վերհանված ընդհանրություններից առավել հետաքրքրական էին քաղաքացիական մասնակցության ցածր մակարդակը և ֆինանսական կախվածությունը (եկամտի անհատական աղբյուրների գրավման ու լիովին օգտագործման վերաբերյալ):

Հաջորդիվ, մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց հարցեր տալ ու առաջարկություններ անել յուրաքանչյուր երկրի քաղաքացիական հասարակության ու Հայաստանում ՔՀԻ վերաբերյալ: Քանի որ այս անհատները սերտորեն ներգրավված էին ՔՀԻ գործընթացներում, նրանց քննարկումը չսահմանափակվեց սոսկ ՔՀԻ իրականացման թեմայով, այլ ներառեց այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տվյալների հետագա կիրառումը և դրանց գործողության վերածելը:

Ի վերջո, մասնակիցները հանգեցին այն եզրակացությանը, որ Թուրքիայում և Հայաստանում քաղաքացիական հասարակությունները զարգացման միևնույն փուլում են, սակայն տարբեր դրդապատճառներով: “ Երկու երկրներն էլ զարգացման միևնույն փուլում են գտնվում, սակայն Թուրքիայի զարգացման շարժիչ ուժը Եվրամիության գործընթացն է”,- նշում է Լուսինե Հակոբյանը` Հայաստանում ՔՀԻ ազգային համակարգողը, “մինչդեռ Հայաստանում դա բխում է անկախացմանը հաջորդող զարգացման գործընթացից: Սակայն ելնելով նմանություններից` շատ բան կա միմյանցից սովորելու և կիսելու”:

1 (medium)Հաջորդ օրը Թուրքիայի ներկայացուցիչները հրավեր ստացան մասնակցելու Քաղաքացիական Հասարակության Ազգային սեմինարին: Քանի դեռ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը քննարկում էր  իր թույլ և ուժեղ կողմերը և ծրագրեր էր մշակում թույլ կողմերի վերացման ուղղությամբ, Թուրքիայի ներկայացուցիչները անգնահատելի աջակցություն ցուցաբերեցին ու կիսեցին իրենց փորձն ու գործունեության լավագույն օրինակները Հայաստանյան գործընկերների հետ: Փորձի նման փոխանակումը կարևոր է տարածաշրջանի քաղաքացիական հասարակությունների համար` միմյանցից սովորելու և յուրաքանչյուր երկրում այդ սեկտորի զարգացմանը աջակցելու առումով:

Թուրքիայի պատվիրակությունը հնարավորություն ունեցավ նաև հանդիպել Հայաստանի կազմակերպությունների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք առնչվում են կանանց իրավունքներին, մարդու իրավունքներին և շրջակա միջավայրի խնդիրներին: Հայաստանի և Թուրքիայի մասնակիցները կիսեցին իրենց փորձն ու մեծագույն խոչընդոտները` համատեղ ուժերով պայքարելով դրանց դեմ:

Հաջորդ քայլը ՄՀՆ շրջանակներում կլինի Հայաստանի Խորհրդատվական Հանձնախմբի անդամների այցը Թուրքիա և Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների համեմատական վերլուծությունների վրա աշխատանքը:

Նկարներ: Վերևում Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զրուցում են   համատեղ սեմինարի ընթացքում:
Ներքևում; Լուսինե Հակոբյանը Քաունթերփարթ Ինթերնեշնլից և Դերյա Կայան ԹԵՍՀ-ից քննարկում են ՔՀԻ Հայաստանում և Թուրքիայում:
<<< դեպի ետ