Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիրը` (ՔՇՊԱԾ) հանդիսանալով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերից մեկը, իր գործունեությունն սկսել է 2004թ. սեպտեմբերին: ՔՇՊԱԾ-ի նպատակն է հզորացնել շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին, որն ուղղակիորեն նպաստում է «ընդլայնված քաղաքացիական մասնակցություն» ԱՄՆ ՄԶԳ միջանկյալ արդյունքի ապահովմանը և սատարում է «Հայաստանում բարելավված ժողովրդավարական կառավարում» ԱՄՆ ՄԶԳ ռազմավարական նպատակ (ՌՆ) 1-ի իրագործմանը:
Այդ նպատակին հասնելու համար, ՔՇՊԱԾ-ն աջակցում է շահերի պաշտպանությամբ զբաղվող ծառայությունների մատուցող կազմակերպությունների (ՀԿԾՄԿ) և հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հզորացմանը, որպես Հայաստանի քաղաքացիական հասարակության բաղկացուցիչ օղակներ: ՔՇՊԱԾ-ն, իր բոլոր գործողություններում, երկարաժամկետ կայունությունը հզոր քաղաքացիական հասարակության և նրա կազմակերպությունների գլխավոր գործունեություններից մեկն է համարում:
ՔՇՊԱԾ-ի աշխատանքային չորս ոլորտներն են՝
1) ՀԿԾՄԿ-ների զարգացում՝ Երեք հայկական ՀԿԾՄԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում՝ հայկական ՀԿ-ներին դրամաշնորհներ տրամադրելու և կառավարելու, ուսուցման և խորհրդատվության ուղղությամբ.
2) Շահերի պաշտպանության ՀԿ-ների զարգացում՝ հայկական վեց ազգային մակարդակի ՀԿ-ների կազմակերպական և շահերի պաշտպանության հզորությունների զարգացում՝ շահերի պաշտպանության իրենց առաքելությունների իրականացման ուղղությամբ.
3) Մարզային և տեղական մակարդակների ՀԿ-ների շահերի պաշտպանության հմտությունների զարգացում՝ hայկական ՀԿ-ների լայն շրջանակի հզորությունների զարգացում՝ շահառուների կարիքների վերլուծության և արտահայտման կատարելագործման, շահերի պաշտպանության ակտիվ գործողությունների միջոցով քաղաքականության բարեփոխումների իրականացնելու նպատակով իրենց հասարակական բազայի ստեղծման ուղղությամբ. և
4) Հասարակության մասնակցության, ընտրողների իրազեկվածության և թափանցիկության մակարդակների բարձրացում՝ աջակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ հասարակության մասնակցության, ընտրողների իրազեկվածության և թափանցիկության մակարդակների բարձրացում ապահովող բաց, անկողմնակալ և ընտրություններին առնչվող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ.
Բացի ՔՇՊԱԾ-ի որդեգրած շահերի պաշտպանության բազմակողմ գործընթացի մոտեցումից, ծրագիրը նաև աշխատում է շահերի պաշտպանության ՀԿ-ների հետ էական որոշ խնդիրների հասցեագրման ուղղությամբ: ՀԿԾՄԿ-ների և շահերի պաշտպանության դրամաշնորհային ծրագիրն աջակցում է ՀԿԾՄԿ-ների, ազգային և տեղական մակարդակների ՀԿ-ների հզորությունների զարգացմանը և նպատակ ունի նպաստել իրենց ասելիքն արդյունավետ կերպով հնչեցնելու, ինչպես նաև քաղաքացիների մոբիլիզացմամբ գործողությունների իրականացնելու գործընկեր կազմակերպությունների աշխատանքներին:
Քաունթերփարթն անհրաժեշտ ռեսուրսներ և աջակցություն է տրամադրում ՀԿԾՄԿ-ներին՝ հայկական ՀԿ-ներին ծառայությունների համապարփակ փաթեթ (տեղեկատվություն, դրամաշնորհներ, ուսուցում և տեխնիկական աջակցություն) առաջարկելու ուղղությամբ նրանց հզորությունների զարգացման նպատակով: Բացի դրանից, ՔՇՊԱԾ-ն զարգացնում է ՀԿԾՄԿ-ների և շահերի պաշտպանության գործընկեր հանգուցային ՀԿ-ների կարողությունները՝ երկարաժամկետ կայունության և բազմազանեցված ֆինանսավորման ռազմավարությունների մշակման ուղղությամբ: Քաունթերփարթն աշխատում է շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների հետ՝ նրանց առավել կարևոր կարիքները հասցեագրելու ուղղությամբ: Պահանջարկից ելնելով տեխնիկական աջակցության և դրամաշնորհային օժանդակության միջոցով, ՔՇՊԱԾ-ը զարգացնում է ազգային, տարածքային և տեղական մակարդակների ՀԿ-ների հզորությունները՝ առաջնայնությունների գնահատման, դաշինքների ձևավորման, ասելիքի արդյունավետ կերպով հնչեցման, քաղաքացիների մոբիլիզացմամբ գործողությունների իրականացման միջոցով շահերի պաշտպանության արդյունավետ քարոզարշավներ իրականացնելու ուղղությամբ:
Ազգային մակարդակի ՀԿ-ներին տրամադրված ինստիտուցիոնալ զարգացման դրամաշնորհները և մարզային ու տեղական մակարդակների ՀԿ-ներին տրամադրված քաղաքացիական շահերի պաշտպանության նախաձեռնությունների դրամաշնորհները, պահանջարկից ելնելով տեխնիկական աջակցության հետ մեկտեղ, հանգել են շահերի պաշտպանության արդյունավետ քարոզարշավների կազմակերպմանը:
2006թ. մարտին, ԱՄՆ ՄԶԳ-ն Քաունթերփարթ ինթենեշնլը խնդրել է երկարաձգել ՔՇՊԱԾ-ի գործունեությունը ներառելով Հայաստանում 2007թ. և 2008թ. ընտրությունների հետ կապված աշխատանքները: Այս նոր բաղադրիչը նպաստում է Հայաստանում 2007թ. խորհրդարանական և 2008թ. նախագահական ընտրություններում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությանն ու ներգրավվածությանը: Քաունթերփարթը գործընկերություն է ձևավորել ՔՇՊԱԾ-ի շրջանակներում աջակցություն ստացող ՀԿԾՄԿ-ների հետ՝ ընտրություններին առնչվող գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աջակցությանը նպատակաուղղված դրամաշնորհային գումարների կառավարման ուղղությամբ:
Քաունթերփարթի ինտեգրացված մոտեցումը ներառում է մեծ թվով դոնոր կազմակերպություններ և դոնորների կողմից օժանդակություն ստացող հայկական կազմակերպությունների նախաձեռնություններ և կարևորում է ծրագրերի իրականացման ընթացքում սիներգիկ գործընկերության էական նշանակությունը: