Հետազոտման և հրատարակման դրամաշնորհներ
| ՇՊ Նախաձեռնություններ
| Խորհրդարանական Ընտրական Ծրագրի Դրամաշնորհներ
| Նախագահական Ընտրական Ծրագրի Դրամաշնորհներ
| Քաղաքացիական Հասարակության Հիմնադրամի Դրամաշնորհներ
| Տեղական Ինքնակառավարման Մարմինների ԸԴ
Հետազոտման և Հրատարակման Դրամաշնորհներ Արմավիրում
«Արմավիրի Զարգացման Կենտրոն» ՀԿ
Ծրագրի անվանումը`Ավագանու որոշումները բնակչության տեսադաշտում
Ծրագրի տևողությունը` մայիսի 1, 2007–հուլիսի 31, 2007
Ծրագրի բովանդակությունը` Ծրագրի նպատակն է գնահատել տեղական
մակարդակում որոշումների ընդունման գործընթացների մասին Արմավիր մարզի մեկ
քաղաքի և երեք գյուղերի բնակչության իրազեկվածության և դրանց
մասնակցության մակարդակները:
Ներկայացուցիչ`
Նաիրա Առաքելյան
(374 237) 63475
armavirdc@xter.net
"Արմավիրի զարգացման կենտրոն" ՀԿ
Ծրագրի անվանումը` Արմավիրի սահմանամերձ գյուղերի կարիքի գնահատում
Ծրագրի տևողությունը` հունիս 1 - հուլիս 15, 2010
Ծրագրի բովանդակությունը` Առաջարկվող ծրագրի շրջանակներում
նախատեսվում է իրականացնել հետազոտություն` ուղղված մարզի սահմանամերձ չորս
գյուղական համայնքների կարիքների և հիմնախնդիրների գնահատմանը:
Հետազոտությունը նախատեսվում է անցկացնել սոցիոլոգիական քանակական և
որակական մեթոդների համադրմամբ: Մասնավորապես նախատեսվում է իրականացնել
ստանդարտացված հարցումներ և խմբային քննարկումներ ընտրված համայնքներում:
Հետազոտությունը նախատեսվում է իրականացնել Արմավիրի մարզի չորս
սահմանամերձ գյուղական համայնքներում` որպես առավել մեծ և առավել շատ
հիմնախնդիրներ ունեցող համայնքներ: Դրանք են` Գետաշենը, Մարգարան, Ջանֆիդան
և Փշատավանը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2010թ. Հունիսի 1-ից 30-ն
ընկած ժամանակահատվածում: Հետազոտության արդյունքները նախատեսվում է
ներկայացնել կլոր սեղան քննարկման ժամանակ` արժանացնելով իշխանության,
տեղական ինքնակառավարման մարմինների և ՀԿ-ների ուշադրությանը: Այն
կհանդիսանա հիմք սահմանամերձ գյուղական համայնքներում նպատակային և
արդյունավետ ծրագրերի իրականացման, ինչպես նաև համայնքապետերի կողմից
համայնքի զարգացման ծրագրերում ներառելու համար:
Ներկայացուցիչ`
Նաիրա Առաքելյան
ք. Արմավիր, Հ. Ավետիսյան 39ա
(374 237) 63475
armavirdc@xter.net,
aramnaira@rambler.ru
՚