Ծրագրեր

Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը իրականացնում է երեք տիպի դրամաշնորհային ծրագրեր Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիր (ՔՇՊԱԾ)շրջանակներում:

1) ՔՇՊԱԾ-ն աջակցում է շահերի պաշտպանությունում ներգրավված հասարակական կազմակերպություններին ծառայություններ մատուցող Հայաստանյան երեք կազմակերպություններին (ՀԿԾՄԿ)` զարգացնելով նրանց ինստիտուցիոնալ կարողությունները, որպեսզի նրանք կարողանան Հայաստանի 10 մարզերի ավելի քան 50 հասարակական կազմակերպությոններին տրամադրել դրամաշնորհներ, դասընթացներ և խորհրդատվություն:

2) ՔՇՊԱԾ-ը դրամաշնորհներ է տրամադրում Հայաստանյան շահերի պաշտպանության վեց հասարակական կազմակերպություններին` զարգացնելով նրանց կազմակերպական և շահերի պաշտպանության կարողությունները, որպեսզի նրանք իրականացնեն իրենց շահերի պաշտպանության առաքելությունը:

3) ՔՇՊԱԾ-ը պարբերաբար հայտարարում է շահերի պաշտպանության հետազոտման և հրատարակման դրամաշնորհների համար ծրագրերի առաջարկ ներկայացնելու հրավերներ Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություններից: Հետազոտման և հրատարակման դրամաշնորհների նպատակն է աջակցել ՀԿ-ներին հզորացնել շահերի պաշտպանության իրենց նախաձեռնությունների հետազոտման հիմքերը և/կամ առավել արդյունավետ կերպով տարածել շահերի պաշտպանության իրենց ուղերձները համապատասխան լսարանին: