Կոնտակտային անձ. Լուսինե Հակոբյան Հրապարակման համար
Հեռ. (010) 58 95 35 08.04.10
Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը հրավիրում է զանգվածային
լրատվամիջոցներին մասնակցելու Քաղաքացիական հասարակության ինդեքս (ՔՀԻ)
Ազգային համաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 9-ին, 9:30-18:30,
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Փարամազ Ավեդիսյանի անվան մասնաշենքում:
Քաղաքացիական հասարակության, կառավարության, մամուլի, գործարար ոլորտի,
դոնոր կազմակերպությունների և կրթօջախների ներկայացուցիչները` Հայաստանի
քաղաքացիական հասարակության հզորացմանն ուղղված համատեղ քայլեր մշակելիս
ՔՀԻ-ն քաղաքացիական հասարակության առավել վստահելի և քաղաքականապես չեզոք
ցուցիչներից է: Այն քաղաքացիական հասարակության կարիքների գնահատման և
գործողությունների ծրագրման գործիք է: ՔՀԻ-ն նախաձեռնվում և իրականացվում
է աշխարհի բազմաթիվ երկրներում քաղաքացիական հասարակության
կազմակերպությունների կողմից և նրանց համար` ընդգրկելով շահագրգիռ անձանց
լայն շրջանակ:
ՔՀԻ-ն գնահատում է երկրի քաղաքացիական հասարակությունը հինգ
ուղղություններով. 1) Քաղաքացիական ներգրավվածություն, 2)
Կազմակերպությունների մակարդակ, 3) Արժեքների կիրառում, 4) Ընկալվող
ներգործություն և 5) Արտաքին միջավայր: Հայաստանի ՔՀԻ Ազգային իրականացնող
խումբը քաղաքացիական հասարկության շուրջ արդեն իսկ գիտելիքների հզոր բազա
է ստեղծել` երեք քանակական հարցումների (Կազմակերպությունների հարցում,
Արտաքին ընկալման հարցում և Բնակչության հարցում), հինգ որակական դեպքի
վերլուծությունների, չորս տարածքային ֆոկուս-խումբ հանդիպումների և
Խորհրդատվական հանձնաժողովի երկու հանդիպումների միջոցով բացահայտելով
Հայաստանի քաղաքացիական հասարակության ուժեղ և թույլ կողմերը,
մարտահրավերներն ու հնարավորությունները:
Այս համաժողովի նպատակն է համախմբել քաղաքացիական հասարակության
անդամներին ու կառավարության, բիզնես համայնքի, լրատվամիջոցների,
դոնորների ներկայացուցիչներին` քննարկելու ՔՀԻ բացահայտումները:
Համաժողովի խնդիրն է քաղաքացիական հասարակության հզորացմանն ուղղված
համատեղ գործողությունների օրակարգ մշակել:
* Քաունթերփարթ Ինթերնեշնլի առաքելությունը հասարակության խոցելի
բնակչության սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրներին
նորարարական, ընդգրկուն ու կայուն լուծումներ առաջադրելու հնարավորություն
ընձեռելն է:
Առավել մանրամասն տեղեկատվության կամ հարցազրույց կազմակերպելու համար`
խնդրում ենք զանգահարել Լուսինե Հակոբյանին (010) 58 95 35
հեռախոսահամարով, կամ գրել նրա էլեկտրոնային հասցեին`
lusine@counterpart.am
9-ը դեկտեմբերի, 2009թ.
CIVICUS ՔՀԻ Դեպքի վերլուծություն 5
Լուսինեն և Մանեն ներկայացնում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ դեպքի վերլուծությունը:
http://www.youtube.com/watch?v=wGJOGB7gwok
8-ը դեկտեմբերի, 2009թ.
CIVICUS ՔՀԻ Դեպքի վերլուծություն 3 և 4
Լուսինեն և Մանեն ներկայացնում են կամավորության և բնապահպանական կազմակերպությունների ազդեցության շուրջ դեպքի վերլուծություններ:
http://www.youtube.com/watch?v=SH99IxslBz0
1-ը դեկտեմբերի,
2009թ.
Հայկական բնապահպանական կազմակերպությունների ազդեցությունը
ՔՀԻ համար անցկացված դեպքի վերջին հետազոտության շրջանակներում Լուսինեն և Մանեն քննարկում են բնապահպանական կազմակերպությունների արդյունավետությունն ու ազդեցությունը Հայաստանում հանրային քաղաքականության վրա:
http://www.youtube.com/watch?v=Wi-_lvL408M
27-ը նոյեմբերի, 2009թ.
Կամավորությունը Հայաստանում
Քաղաքացիական հասարակության ինդեքս ծրագրի շրջանակներում Քաունթերփարթի դեպքի չորրորդ վերլուծությունը նվիրված է Հայաստանում կամավորության վիճակի ուսումնասիրությանը: Լուսինեն և Մանեն քննարկում են Հայաստանում կամավորությունը հետագայում խթանելու վերաբերյալ ուսումնասիրությունները և առաջարկությունները:
http://www.youtube.com/watch?v=iDYMplQ5EMA
24-ը նոյեմբերի, 2009թ.
Հայաստանի գործարար սեկտորի ընդհանուր
սոցիալական պատասխանատվություն
Հայաստանի գործարար սեկտորի ընդհանուր սոցիալական պատասխանատվությունն ընտրվել է որպես Քաունթերփարթի քաղաքացիական հասարակության ինդեքսի իրականացման դեպքի երրորդ վերլուծություն:
http://www.youtube.com/watch?v=HXErATRR4vI
24-ը նոյեմբերի, 2009թ.
CIVICUS ՔՀԻ Դեպքի վերլուծություն 1 և 2
Լուսինեն և Մանեն ներկայացնում են ՔՀԿ Ֆինանսական Կայունության և Հաշվետվողականության շուրջ դեպքի վերլուծությունները:
http://www.youtube.com/watch?v=nSvQVLnclT4
23-ը նոյեմբերի, , 2009թ.
CIVICUS Քաղաքացիական Հասարակության Ինդեքսի
Քաունթերփարթ Ինթերնեշնլը Հայաստանում իրականցնում է Քաղաքացիական Հասարակության Ինդեքս ծրագիրն` ըստ CIVICUS-ի մեթոդաբանության
http://www.youtube.com/watch?v=i8o3ZUIqGv0
19-ը նոյեմբերի, 2009թ.
ՔՀԿ-երի հաշվետվողականության շուրջ դեպքի վերլուծություն
Լուսինեն և Մանեն քննարկում են Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համախոհներին հաշվետվողականության շուրջ ՔՀԻ դեպքի վերլուծության հիմանական ուսումնասիրությունները և առաջարկությունները:
http://www.youtube.com/watch?v=3OtmcR3R9ao
17-ը նոյեմբերի, 2009թ.
ՔՀԿ ֆինանսական կայունության շուրջ դեպքի վերլուծություն
Լուսինեն և Մանեն քննարկում են Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ֆինանսական կայունության շուրջ ՔՀԻ հիմնական ուսումնասիրությունները և առաջարկությունները:
http://www.youtube.com/watch?v=1ZCu_BB3y70
12 նոյեմբերի, 2009թ.
Սիվիկուսի քաղաքացիական հասարակության
ինդեքսի թարմացում-Դեպքերի վերլուծություններ
Լուսինեն նոր տեղեկություններ է տալիս Հայաստանում քաղաքացիական հասարակության ինդեքսի իրականացման մասին: Վերջերս 5 դեպքերի վերլուծություն է իրականացվել` որպես Հայաստանում քաղաքացիական հասարակության ՔՀԻ-ի հետազոտության որակական ասպեկտ:
http://www.youtube.com/watch?v=gli2IlYxcOk
15-ը հոկտեմբերի, 2009թ.
Հայաստան-Թուրքիա քաղաքացիական հասարակության
համագործակցություն
Հայաստանում և Թուրքիայում Քաղաքացիական հասարակության ինդեքսի իրականացման շրջանակներում Քաունթերփարթ Հայաստանը և ՏՈՒՍԵՎԸ` Թուրքիայի երրորդ սեկտորի հիմնադրամը, համախմբվել են, որպեսզի միավորեն երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և ընդլայնեն համագործակցության հնարավորությունները:
http://www.youtube.com/watch?v=kE22Rm_MKvM
15-ը հոկտեմբերի, 2009թ.
Սիվիկուսի` Հայաստանում Քաղացիական հասարակության
ինդեքսի թարմացում
Քաունթերփարթ Հայաստանը տվյալ ժամանակաշրջանում Հայաստանում իրականացնում է ՔՀԻ-ն: Ահա հոկտեմբերի 15-ի դրությամբ մեր հետազոտության վերջին զարգացումների մասին թարմություն:
http://www.youtube.com/watch?v=3b7_vaWzPco
Հունվարի 29-ին տեղի ունեցավ Քաղաքացիական Հասարակության Ինդեքս (ՔՀԻ) նախաձեռնության Խորհրդատվական Հանձնախմբի առաջին հանդիպումը «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում: Հրավիրված էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ցանցի անդամներ, ինչպես նաև կառավարության, գործարար ոլորտի, ԶԼՄների, կրթական/հետազոտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` քննարկելու, գնահատելու և որոշումներ կայացնելու հետազոտության գործընթացի վերաբերյալ և կառուցելու քաղաքացիական հասարակության ընկալման շեղանկյունը, հիմնված այն չափորոշիչների վրա որոնցով ըստ ՔՀԻ մեթոդաբանության գնահատվում է ՔՀ:

ՔՀԻ գործողություն հետազոտություն ծրագրի է, որի նպատակն է գնահատել քաղաքացիական հասարակությունը տվյալ երկրում, որոշել ուժեղ և թույլ կողմերը, և հիմնվելով արդյունքների վրա` աշխատել ՔՀ զարգացման և հզորացման ուղղությամբ: Այս նախաձեռնությունը գիտական հետազոտության ` հարցումներ և դեպքի վերլուծություններ, և կոնկրետ գործողությունների` հանդիպումների, քննարկումների, ֆոկուս խմբերի հանդիպումների, ազգային համաժողովի, զուգակցում է:
2008-ին ՔՀԻ Հայաստանում իրականացնելու իրավունքը մրցակցային հիմունքներով ստացել է Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակրպությունը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության զարգացումն ու տևական կայունությունը Հայասանում:
ՔՀԻ առաջին Խորհրդատվական Հանձնախմբին ներկա էին Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ու պետության մյուս ճյուղերն ներկայացնող 17 անդամ, որոնց ներկայացվեց նախաձեռնության նպատակն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև ԽՀ դերը նախաձեռնության իրականացման ընթացքում:
Հանդիպման երկրորդ բաժնում կառուցվեց ՔՀ շեղանկյունը` հիմնված ԽՀ անդամների ընկալման

վրա: Այն ստեղծվեց`գնահատելով Հայաստանի ՔՀ ըստ 5 չափորոշիչների` քաղաքացիական ներգրավվածություն, կազմակերպության մակարդակ, արժեքների կիրառում, ընկալվող ազդեցություն, և արտաքրն միջավայր: Քաղաքացիական հասարակության շեղանկյունը համախմբում է ցուցիչներ` ապահովելու տարբեր չափորոշիչների և դրանց համապատասխանող արժեքների տեսանելիությունը մեկ ընդհանուր պատկերում` կիրառելով միևնույն կամ համեմատելի չափման համակարգեր: Շեղանկյունը նպատակ ունի ներկայացնելու քաղաքացիական հասարակության փաստացի պատկերը` անդրադառնալով դրա կառուցվածքային և նորմատիվ դրսևորումներին ու այն պայմաններին, որոնք խթանում կամ խոչընդոտում են քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Հանդիպման երրորդ բաժնում, մասնակիցների միացյալ որոշում ընդունեցին, թե որոնք են Հայաստանում երեք ամենակարևոր խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ ՔՀ որոշակի գործողություններ պետք է ձեռնարկի: Այս վարժության արդյունքում ունեցանք այն խնդիրները, որոնք կընդգրկվեն Արտաքին Ընկալման հարցման մեջ, իմանալու փորձագետների կարծիքը ՔՀ կազմակերպությունների կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև ազդեցության մասին` կոռուպցիա, խոսքի ազատության սահմանափակումներ, անկախ դատական համակարգի բացակայություն:
ԽՀ երկրորդ հանդիպումը կկայանա հետազոտության ավարտից և տվյալների վերլուծությունից հետո` նպատակ ունենալով վերանայել ու քննարկել հետազոտության արդյունքները, քննարկել հետազոտության արդյունքները առաջին հանդիպման ժամանակ անցկացված ընկալումների վերլուծության համատեքստում, գնահատել արդյունքների վավերականությունը, և որոշել ազգային համաժողովին քննարկվելիք հիմնախնդիրները:
Նկատառումների և ավելի մանրամասն տեղեկատվության համար, խնդրում ենք գրել հետևյալ հասցեով`csi@counterpart.am