Ազատ Աշխատատեղեր


23 Նոյեմբերի 2009

Պրակտիկայի Հնարավորություն Ուսանողների Համար


ԱՄՆ ՄԶԳ Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիրն (CASP) աշխատում է հայաստանյան ՀԿ սեկտորի հետ` նրանց շահերի պաշտպանության և կազմակերպության զարգացման կարողությունները զարգացնելու նպատակով: Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից:

CASP-ը հայտարարում է չվճարվող պրակտիկանտների աշխատատեղեր` ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերում, ինչպես նաև մագիստրատուրայում սովորող ուսանողների համար: Հատկապես խրախուսվում են այն ուսանողները, ովքեր մասնագիտանում են իրավաբանական, քաղաքագիտության, տնտեսագիտության, հասարակագիտության, միջազգային հարաբերությունների և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետներում:

Պրակտիկանտի շրջանակներում աշխատանքը կարող է ներառել, բայց չի սահմանափակվում`

  • Ընդհանուր աջակցություն
  • Հետազոտություն (ներառյալ ինտերնետային հետազոտություն)
  • Թարգմանություններ
  • Աջակցություն սեմինարների և դասընթացների ընթացքում
  • Աջակցություն այցելող խորհրդատուներին
  • Պահանջվող այլ գրասենյակային աշխատանք
Պահանջվող Որակավորումներ
  • Ուսանողներին պետք է հետաքրքրի ՀԿ սեկտորը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառավարության միջև հարաբերությունները
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (ընտրության առաջին փուլն անցած դիմորդները կանցնեն թարգմանության թեստ)
  • Հմակարգչի իմացություն` ներառյալ MS Office և ինտերնետ
  • Հետազոտության հմտություններ
  • Միջանձնային հաղորդակցման գերազանց հմտություններ (անհատական և թիմային միջավայրում աշխատելու ունակություն)
  • Անկախ որոշումներ ընդունելու հմտություններ
Ակնկալվում է, որ պրակտիկանտը կաշխատի շաբաթական 10-20 ժամ` ֆիքսված գրաֆիկով:
Պրակտիկան տևելու է 5 ամիս, սկիզբը` 2009թ.-ի դեկտեմբերի 15-ից ոչ ուշ:  

Դիմել`

Ձեր ինքնակենսագրականը (Resume) կարող եք ուղարկել CASP-ի գրասենյակ` Ռուզաննա Հարությունյանին, ֆաքսի կամ էլ-փոստի միջոցով` rouzanna@counterpart.am
Հեռախոս` (374 10) 58-95-35; 51-90-26
Ֆաքս`       (374 10) 52-43-65

Դիմումը պետք է ներառի`
  1. Ձեր ինքնակենսագրականը (Resume)
  2. Բացատրություն (մեկ էջի սահմաններում), թե ինչու է այս պաշտոնը Ձեզ հետաքրքրում

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է
2009 թ.-ի դեկտեմբերի 3-ը, ժամը` 16:00:
<<< դեպի ետ